Իրանում ձերբակալվել են Facebook սոցցանցի խմբի կառավարիչներ
Իրան
Իրանում ոստիկանության՝ համացանցի անվտանգության համար պատասխանատու բաժնի աշխատակիցները ձերբակալել են Facebook սոցիալական ցանցում բացված խմբերից մեկի չորս կառավարիչներին։ Բանն այն է, որ սոցցանցի այդ խմբում կազմակերպվել է վիրտուալ գեղեցկության մրցույթ։
Ոստիկանության բաժնի ղեկավարը հայտարարել է, որ իրավապահները խմբում վերահսկողություն են իրականացրել։ Նրա կարծիքով՝ խմբում տարածվել է «կոռուպցիա և անամոթություն»։
Ձերբակալվածներից երկուսի կին են, երկուսը՝ տղամարդ։ Ոստիկանության միջամտությունից առաջ սոցցանցի այդ խմբին է անդամագրվել ավելի քան 25 հազար իրանցի, որոնք խմբի կառավարիչների կոչով հրապարակել են իրենց լուսանկարները։
Հիշեցնենք, որ Facebook սոցիալական ցանցն Իրանում արգելափակված է, սակայն քաղաքացիները կարողանում են շրջանցել արգելքը՝ օգտագործելով հատուկ ծրագրեր, հաղորդում է Газета.ru-ն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ