Սիրիայում սպանվել են ապստամբների շարքերում կռվող ԱՄՆ-ի և Բրիտանիայի քաղաքացիներ
Մերձավոր Արևելք
Սիրիացի զինվորները երկրի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգում մարտերի ընթացքում սպանել են 3 օտարերկրյա քաղաքացիների. ուրբաթ օրը տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Syrian Observatory for Human Rights իրավապահ կազմակերպությանը:
Իրավապահների տվյալներով՝ սպանվածների թվում եղել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մեկական քաղաքացի՝ 2-ն էլ մուսուլման, ընդ որում, ԱՄՆ-ի քաղաքացին կին է եղել: Նա Միչիգանի բնակիչ 33-ամյա Նիկոլ Մենսֆիլդն է: Երրորդ սպանվածի մասին ոչինչ հայտնի չէ:
Ենթադրվում է, որ սպանվածները աշխատում էին սիրիացի ապստամբների հետ:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը