Հաիթիի նախկին բռնապետը խուսափել է կոռուպցիայի մեղադրանքից
Աշխարհ
Հաիթիի նախկին բռնապետ Ժան-Կլոդ Դյուվալի դեմ մարդու իրավունքների խախտման և մարդկության դեմ մի շարք հանցագործություններ կատաելու մեղադրանքները դատարանը անհիմն է ճանաչել։ Դյուվալը, որը 15 տարի ղեկավարել է Հաիթին, դատարանի առաջ էր կանգնել կոռուպցիայի մեղադրանքով։
Դատավորը հայտարարել է, որ նրան դատապարտելու բավարար ապացույցներ դատարանին չեն ներկայացվել։ Ժան–Կլոդ Դյուվալին այդ մեղադրանքով սպառնում էր հինգ տարվա ազատազրկում։
Դյուվալը որը, հայտնի է Baby Doc մականվամբ, իշխանազրկվել և արտաքսվել է երկրից 1986-ին։ Նախկին բռնապետը 25 տարվա արտաքսումից հետո հայրենի երկիր է վերադարձել է անցյալ տարի, հքաղորդում է Lenta.ru–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ