Բրիտանացիներն արդեն այս տարի վաճառքի կհանեն ստամոքսի պարունակությունն արձանագրող միկրոչիպը
Աշխարհ
Բրիտանական Proteus Biomedical ընկերությունը այս տարի ծրագրում է սկսել միկրոչիպերի վաճառքը, որոնք արձանագրում են այն ամենն, ինչ հայտնվում է մարդու ստամոքսումб հաղորդում է Росбалт-ը։
Միկրոչիպի ստեղծողների խոսքերով՝ դրանց նպատակը հիվանդների կողմից բժշկի նշանակած դիետայի և դեղորայքի ընդունման փաստի արձանագրումն է։
Ընկերության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ միկրոչիպը պատրաստված է սննդում հանդիպող նյութերից, ուստի որևէ բացասական կողմնակի ազդեցություն չունի։ Այն ավազի հատիկի չափ է և կարող է աննկատ ավելացվել հիվանդի սննդի մեջ։
Հայտնվելով ստամոքսում՝ միկրոչիպը տեղեկատվությունը փոխանցում է հիվանդի ձեռքին ամրացված սարքին, որն էլ ստամոքսի պարունակության մասին հաղորդում է բուժող բժշկին կամ հիվանդի բարեկամներին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ