Արևելայն Եվրոպայում մոլեգնող ձնաբքի հետևանքով մահացածների թիվն ավելանում է
Աշխարհ
Արևելյան Եվրոպայում մոլեգնող ձնաբքի պատճառով զոհերի թիվը հասել է ավելի քան քառասունի։ Լեհաստանում ջերմաստիճանը հասել է -27 աստիճանի, ինչի հետևանքով երեք մարդ ցրտահարվել է։
Կենտրոնական և հարավային Սերբիայում ձյան առատ տեղումներից մահացել է երեք մարդ, երկուսը անհայտ կորել են։ Երկրի 14 շրջաններում արտակարգ դրություն է հայտարարված։ Բուլղարիայում -25 աստիճան ցրտի պատճառով մահացածների թիվը հասել է 5-ի։ Ռումինիայում կիրակի օրը սառնամանիքների պատճառով զոհվել է չորս մարդ, Ուկրաինայում՝ 18հոգի։
Վերջին երեք օրերին Եվրոպայում սառնամանիքների պատճառով ավելի քան 470 մարդ է հոսպիտալացվել, հաղորդում է Euronews–ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ