Վատիկանի գլխավոր էկզորցիստը յոգան ու Հարրի Փոթերի մասին գրքերը սատանայություն է անվանել
Աշխարհ
Վատիկանի գլխավոր էկզորցիստ հայր Գաբրիել Ամորտը յոգան անվանել է սատանիզմ։ 85-ամյա հոգևորականը համարում է, որ յոգայի պարապմունքները չարիք են։
Նրա խոսքերով՝ յոգան անվնաս է թվում, քանի որ ենթադրում է մարմնի մկանների լարվածության իջեցում, սակայն իրականում այն չարքերի ձեռքի գործն է, քանի որ կապված է արևելյան կրոնների հետ, որոնք հիմնված են ռեինկարնացիայի՝ վերածնման կեղծ հավատի վրա։
Յոգայի իտալական ասոցիացիան հոգևորականի հայտարարությունը համարել է սահմռկեցուցիչ՝ հիշեցնելով, որ յոգան կրոնական արարողակարգի հետ որևէ առնչություն չունի։
Սակայն Ամորտը չի սահմանափակվել յոգան սատանիզմ հռչակելով։ Հարրի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգի գրքերը նա ևս համարում է սատանայություն։ Նրա կարծիքով՝ այդ գրքերի միջոցով կախարդությունների քարոզ է իրականացվում, հաղորդում է Росбалт-ը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում