Աշխարհում չկա մի մայրաքաղաք, որի կենտրոնական հրապարակը մեկ տասնամյակում 2 անգամ հիմնովին վերանորոգեն
Բլոգոսֆերա
Պետրոս Ղազարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Աշխարհում չկա մի մայրաքաղաք, որի կենտրոնական հրապարակը մեկ տասնամյակում երկու անգամ հիմնովին վերանորոգեն: Նույնիսկ ամենահարուստ երկրներն իրենց նման ճոխություն թույլ չեն տալիս: Բայց դա միայն ֆինանների խնդիր չէ: Սա ավանդույթների, քաղաքային մշակույթի, ճարտարապետության, մտածողության խնդիր է:
Եթե չեմ սխալվում Նարեկ Սարգսյանը Հանրապետության հրապարակի մի քանի տարի առաջվա վերանորոգմանը նույնպես անմասն չէ: Այս տրամաբանության շնորհիվ շուտով պետք է վերանորոգել նաև Հյուսիսային պողոտան: Շենքեր անհարմարությունից այնտեղ գրեթե մարդ չի բնակվում, իսկ անձրևի դեպքում դառնում է ակվատեկ:
ՈՒզում եմ հիշեցնել նաև, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախընտրական շրջանում մեզ խոստանում էր Երևանի համաչափ զարգացում, այլ ոչ կենտրոնի վերավերավերանորոգում: Ծայրամասերում նորմալ փողոցներ, լուսավորություն, սանիտարահիգենիկ պայմաններ, երբեմն նաև ջուր չկա: Երևանը միայն տուրիստներին համար չի»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան