Ջուլիան Ասանժը կնկարահանվի «Սիմփսոնները» անիմացիոն մուլտֆիլմում
ԱՄՆ
WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կրկնօրինակելու է «Սիմփսոննները» (The Simpsons) անիմացիոն մուլտֆիլմի հերոսներից մեկին։ Ասանժի կրկնօրինակած հերոսի դրվագը հեռուստեթերում կհայտնվի փետրվարի 19–ին։ Ըստ սյուժեի՝ Սիմփսոնների ընտանիքը Սփրինգֆիլդից տեղափոխվում է մեկ ուրիշ բնակակվայր, որտեղ նրանց հարևանի դերում լինելու է Ասանժը։
«Սիմփսոնները» մուլտֆիլմերի շարքը հեռուստատեսության պատմության մեջ ամենաերկար մուլտսերիալն է։ Այն նաև գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես բազմաթիվ շոու–բիզնեսի աստղերի կողմից կրկնօրինակված մուլտֆիլմ։ Մուլտֆիլմերի շարքն առաջին անգամ ցուցադրվել է 1989-ին՝ Fox հեռուստաընկերության եթերում, հաղորդում է Lenta.ru-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)