Մահացել է օպերային երգչուհի Կամիլա Ուիլյամսը (տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ
Աֆրոամերիկացի օպերային երգչուհի Կամիլա Ուիլյամսը մահացել է 93 տարեկան հասակում՝ ԱՄՆ-ում։
Երգչուհին մահացել է կիրակի օրը՝ Ինդիանա նահանգում գտնվող իր տանը։ Մահվան պատճառը օնկոլոգիական հիվանդության բարդություններն են։
Ուիլյամսն առաջին անգամ հանդես է եկել 1946-ին՝ Նյու-Յորքում։ Երգչուհին համաշխարհային համբավ է ձեռք բերել Ջորջ Գերշվինի «Պորգի և Բեսս» օպերայում գլավոր պարտիան կատարելուց հետո։
1954-ի ապրիլին Ուիլյամսը դարձել էր առաջին աֆրոամերիկացի երգչուհին, որ հանդես է եկել Վիենայի պետական օպերայում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն