Հաքերը կոտրել է Սիրիայի նախագահի էլեկտրոնային հասցեն
Մերձավոր Արևելք
Սաուդցի հաքեր Սալման ալ-Անրին նախօրեին կոտրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և որոշ սիրիացի նախարարների անձնական էլեկտրոնային հասցեները։ Այդ մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով Al-Arabiya հեռուստաալիքը։
Հաքերը Սիրիայի նախագահին սպառնացել է համացանցում հրապարակել «բազմաթիվ սկանադալային փաստեր» պարունակող Ասադի ամբողջ անձնական նամակագրությունը, եթե վերջինս չկատարի իր պահանջները։ Սակայն հեռուստաալիքը չի հայտնել, թե խոսքն ինչ պահանջների մասին է։
Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն ավելի քան 10 ամիս շարունակվում են իշխանության և ընդդիմության միջև բախումները, որոնց ժամանակ, ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների, զոհվել է ավելի քան 5000 մարդ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)