Cosmopolitan ամսագրի նախկին գլխավոր խմբագիրը 30 միլիոն դոլար է նվիրաբերել
ԱՄՆ
Cosmopolitan ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Հելեն Գըրլի Բրաունը Ստենֆորդի և Կոլումբիայի համալսարանների կողմից հիմնադրված ժուռնալիստիկայի ինստիտուտին 30 միլիոն դոլար գումար է նվիաբերել։
Լրագրության և ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտը ստեղծվել է ի պատիվ Cosmopolitan ամսագրի խմբագրի հանգուցյալ ամուսնու՝ հայտնի ռեժիսոր Դեյվիդ Բրաունի հիշատակին, որը մահացել էր 2010 թվականին։ Դեյվիդ Բրաունն ավարտել է Ստենֆորդի և Կոլումբիայի համալսրանների Ժուռնալիստիկայի բաժինը։
Հելեն Գըրլի Բրաունը 1965-1996 թվականներին եղել է Cosmopolitan ամսագրի գլխավոր խմբագիրը։ Նրա օրոք ամսագիրը լուրջ հաջողություններ է գրանցել և մեծ հեղինակություն է ձեռք բերել համաշխարհային լրատվական դաշտում, հաղորդում է Lenta.ru–ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)