Եմենում զոհվել է «Ալ Կաիդայի» 11 գրոհային
Մերձավոր Արևելք
Եմենում անհայտ անօդաչու սարքի հասցրած օդային հարվածից հունվարի 31-ին զոհվել է «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման 11 գրոհային, հաղորդում է Reuters-ը։
Սպանվածների թվում խմբավորման մի քանի բարձրաստիճան անդամներ կան:
Թեև հայտնի չէ, թե ում է պատկանում անօդաչու սարքը, բայց դեռ 2011 թվականից հայտնի էր, որ ԱՄՆ ԿՀՎ-ն մտադիր է Եմենում անօդաչու սարքերով գործողություններ իրականացնել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին օդային հարվածի հետևանքով սպանվել էր «Ալ Կաիդայի» տեղի ստորաբաժանման ղեկավար Անվար Ալ-Ավլաքին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)