Ավստրալիացի պատգամավորը Ղարաբաղ այցելելու պատճառով քննադատության զոհ է դարձել
Արցախ
Ադրբեջանական լրատվամիջոցներն անդրադարձել են հայկական ԶԼՄ–երում հայտնված այն տեղեկությանը, որ Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ուիլյամ Սեկորդն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
Ավստրալիայի նահանգային խորհրդի պատգամվորի այցը ԼՂՀ լուրջ վրդովմունքի պատճառ է դարձել ինչպես նրա գործընկերների, այնպես էլ Ադրբեջանի կողմից։
Ադրբեջանը պաշտոնական բողոքի նոտա է հղել Թուրքիայում Ավստրալիայի դեսպանին։ Սակայն բողոքի նոտային ի պատասխան դեսպանատնից հայտնել են, որ Ուիլյամ Սեկորդը ոչ թե Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր է, այլ Հարավային Ուելսի նահանգային խորհրդի անդամ և որ նրա այցը եղել է զուտ ճանաչողական բնույթի ու չի ներկայացրել պաշտոնական Սիդնեյի դիրքորոշումը ԼՂՀ ճանաչման հարցում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան