Ադրբեջանական բանակը մարտունակ չէ. Կոմանդոս
Հայաստան
«Մենք ունենք թշնամի, որ մեծ խնդիրներ ունի իր էթնոսի հետ... Ադրբեջանը ունի բանակ, բայց այն մարտունակ չէ»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը։ Ըստ Կոմանդոսի՝ թեև Հայաստանի բանակը թվակազմով ավելի փոքր է, սակայն այն ավելի մարտունակ է։ Նա կարծիք հայտնեց, որ ադրբեջանական կողմը «լավ է նայում» իր լրագրողներին, որպեսզի ադրբեջանի ռազմական հզորության վերաբերյալ քարոզչական պատրանք ստեղծվի։
Իսկ այն հարցին, թե որոնք են մեր մարտունակության չափանիշները, գեներալ–մայորը առաջին հերթին նշեց մարդկաիյն գործոնը. մեր զինվորները, բանախոսի խոսքերով, կրում են այդ թշնամուն մեկ անգամ արդեն պարտության մատնածի տրամաբանությունը։ Բացի դրանից մեր զինվորները տիրապետում են ռազմական տեխնիկայի կիրառման հմտություններին։
Ըստ Տեր–Թադևոսյանի՝ հայկական բանակի մարտունակությունը ոչ միայն այդ գործոնների առկայությամբ է ձևավորվում, այլև տարբեր երկրներում զորավարժությունների մասնակցելով, ինչը ինչպես գործնական արդյունք է ունենում, այնպես էլ մեզ համար մարտունակ բանակի վարկանիշ է ստեղծում։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի