ԱՄՆ հանրապետականները կոչ են անում դադարեցնել ռուսների հետ «վերաբեռնավորման» քաղաքականությունը
ԱՄՆ
Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, հանրապետական սենատոր Ջոն Բեյները, ով գլխավորում է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը, հանդես է եկել խիստ քննադատությամբ Օբամայի Ռուսաստանի հետ վարած «վերաբեռնավորման» քաղաքականության շուրջ։
Բեյները հայտարարել է, որ նման քաղաքականությունը հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը։
Ներկայացուցիչների պալատի խոսնակը Օբամային կոչ է արել վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները վարչապետ Պուտին նախագահ վերընտրվելու ֆոնին։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ չպետք է թողնի Ռուսաստանին անդամակցել ԱՀԿ–ին, քանի դեռ ռուսները վրացիների հետ ունեն տարածքային վեճեր։
Բեյները նաև կոչ է արել, որ Սպիտակ տունը ավելի ալտիվ քայլեր ձեռնարկի Ռուսաստան–Իրան համագործակցությունը կրճատելու ուղղությամբ՝ հատկապես միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների բնագավառում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)