Սիրիայի իշխանություններն ազատ են արձակել «Ալ Կաիդայի» բարձաստիճան ղեկավարներից մեկին
Մերձավոր Արևելք
Սիրիայի իշխանություններն ազատ են արձակել «Ալ Կաիդայ» միջազգային ահաբեկչական խմբավորման բարձաստիճան ղեկավարներից Մուստաֆա Սետմարիամին, որը նաև հայտնի է Աբու Մուսաբ ալ–Սուրի անունով։ Ահաբեկիչը ձերբակալվել էր անցյալ տարվա դեկտեմբերին։
Ըստ վերլուծաբանների՝ ահաբեկչի ազատ արձակումը Սիրիայի իշխանությունների կողմից ԱՄՆ–ին ուղղված խորհրդանշական ժեստ է, որով պաշտոնական Դամասկոսը ցանկանում է ցույց տալ ԱՄՆ–ի հետ ահաբեկչության դեմ պայքարի հարցում համագործակցելուց իր հրաժարումը։ Այդ քայլով Սիրիան ակնհայտորեն պատասխանում է ԱՄՆ–ի կողմից իր դեմ ուղղված պատժամիջոցներին։
Մուստաֆա Սետմարիամը ծնվել է Սիրիայում և «Ալ Կաիդա» ահաբեկչական ցանցում համարվում է չորրորդ ղեկավար անձը։ Վերջինս 2005 թվականին ձերբակալվել էր Պակիստանում և հետագայում հանձնվել Սիրիայի իշխանություններին։ Սիրիայում նրան մեղադրում էին մի շարք խոշոր ահաբեկչություններ կազմակերպելու և իրականացնելու մեջ, հաղորդում է Lenta.ru–ն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)