Բանակի ձեռբերումները և հաջողությունները ծածկվում են բացասական երևույթներով. Կոմանդոս
Հայաստան
«Մենք, մեր բանակը, ունենք ինչ–որ ձեռքբերումներ և հաջողություններ, բայց այդ ձեռքբերումները և հաջողությունները ծածկվում են այս բացասական երևույթներով», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանակում շարունակվող սպանությունների վերաբերյալ կարծիք հայտնեց գեներալ–մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը։
Ըստ բանախոսի՝ այն, որ ասում են, թե բոլոր երկրների բանակում էլ այս երևույթը կա, մեր բանակում տիրող իրավիճակի արդարացում չէ։
«Բանակում պետք է այնպիսի կարգուկանոն լինի, որ ո՛չ լրագորները, ո՛չ հասարակական կազմակերպությունները այսպիսի ցավոտ հարցեր չբարձրացնեին, և լիներ այնպիսի տրամադրվածություն, ինչպիսին Սովետական Միության ժամանակ, երբ զինվորներին երգով էին ճանապարհում ծառայության», – հավելել է Կոմանդոսը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի