Ստամբուլում տեղի ունեցած բախումները կապ չունեն ծառահատումների հետ. Էրդողան
Թուրքիա
Ստամբուլում ծայր առած բողոքի ակցիաները ոչ մի կապ չունեն Ղեզի զբոսայգում ծառահատումների հետ, շաբաթ օրը Ստամբուլում TRT Haber հեռուստաընկերության ուղիղ եթերով հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանի խոսքերով՝ տեղի ունեցածի պատճառները գաղափարական հիմքեր ունեն, իսկ ընդդիմությունը ցանկանում է ուժեղացնել իր ազդեցությունը Ստամբուլում:
«Նախկինում էլ եղել են ուժեր, որոնք ցանկացել են երկրում քաոս ստեղծել: Թուրքիայում բոլոր ուժերն իրավունք ունեն ժողովրդավար միջոցներով արտահայտել իրենց կարծիքը»,– ասել է Էրդողանը:
Նա միաժամանակ նշել է, որ իր կառավարությունը չի պատրաստվում հրաժարվել Ղեզի զբոսայգու ապամոնտաժման գաղափարից:
Նշենք, որ թուրքական իշխանությունները մտադիր են Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմ թաղամասի Ղեզի զբոսայգում վերականգնել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի զորանոցները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)