Թող, որ մեր երեխաները ապրեն համերաշխ ընտանիքում. Հովհաննես Մանուկյան
Բլոգոսֆերա
Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Սիրելի՛ բարեկամներ, թանկագի՛ն մանուկներ,
Շնորհավորում եմ բոլորիս երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Մենք տոնում ենք հունիսի 1-ը, որպես մեր երեխաների հանդեպ անսահման սիրո ու ջերմության, անմնացորդ նվիրվածության և հոգատարության օր: Երեխաների անհոգ ու երջանիկ մանկության ապահովումը, առողջ, կրթված, ժամանակին համընթաց քայլող սերունդ դաստիարակելը ինչպես յուրաքանչյուր ծնողի, ընտանիքի, այնպես էլ պետության ու հասարակության խնդիրն է: Լցնե՛նք նրանց կյանքն ավելի շատ ուրախությամբ և ուշադրությամբ, փորձենք դարձնել այն ավելի անհոգ և երջանիկ: Թող, որ մեր երեխաները ապրեն համերաշխ ընտանիքում, հանդուրժող և բարի հասարակությունում, հզոր ու բարգավաճ Երկրում:
Կրկին անգամ շնորհավորում եմ բոլոր երեխաներին և մաղթում նրանց առողջություն, խաղաղ և ապահով մանկություն, ամենանվիրական երազանքների իրականացում, հաջողություն միշտ և ամենուր»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան