Աշխատանքի գալիս նկատեցի փողոցի անհոգ երեխեքին, կեղծ տոնակատարություններն ու չժպտացող ծնողներին
Բլոգոսֆերա
Վրույր Թադևոսյանը (Tadeus Vruiro) ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեխաների պաշտպանությունն սկսվում է նրանց ծնողների պաշտպանությունից: Երբեք երեխան առողջ ու կայուն հոգեվիճակով չի մեծանա, երբ տեսնի անընդհատ նվաստացող, հաց մուրող ծնողներին: Իսկ այդպիսիք շատ են մեր հասարակության մեջ: Ես էսօր առաջինը շնորհավորում եմ ծնողներին, ովքեր, ամենածանր դժվարություններն ու չարիքները հաղթահարելով, կարող են գիտակից երեխա դաստիարակել, որը կա՛մ կձգտի փոխել այս ամենը, կա՛մ գոնե ամեն գնով հետ կվերադարձնի ծնողի' ամոթի, ստորացումների ու զրկանքների տարիները, որ հանուն իրեն են ծախսվել: Ու շնորհավորում եմ նաև էն երեխաներին, որ մի օր կապրեն բարեկեցիկ' մտածելով միայն կրթության ու կայունության մասին: Շնորհավորում եմ կուշտ փորով ուտելուն կարոտ էն երեխեքին, որ տերն են ամեն ինչի...
Հ.Գ. Աշխատանքի գալիս նկատեցի փողոցի անհոգ երեխեքին, կեղծ տոնակատարություններն ու չժպտացող ծնողներին...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան