Նյու Յորքում թուրքական կառավարության դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել
Թուրքիա
Նյու Յորք քաղաքի կենտրոնում ավելի քան 100 մարդ է հավաքվել, որպեսզի իր համերաշխությունը արտահայտի թուրք ցուցարարների նկատմամբ և կոչ անի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրաժարական տալ: Այս մասին հունիսի 2-ին գրում է Agence France-Presse-ը:
Բողոքի ակցիան տեղի է ունենում Վոլ Սթրիթ զբոսայգու մոտակայքում: Ակցիայի մասնակիցները կրում են Թուրքիայի դրոշի`կարմիր և սպիտակ գույները: Ցուցարարները անգլերենով և թուրքերենով թուրքական կառավարության հրաժարականը պահանջող պաստառներ են պահում:
Իսկ մինչ այդ Թուրքիայում չեն դադարում Ստամբուլ քաղաքի Թաքսիմ հրապարակի վերակառուցման դեմ բողոքի ցույցերը: Այս պահին ցուցարարները արդեն ունեն 2 զոհ, և 1000 վիրավոր: Ձերբակալվել է 900-ից ավել ակտիվիստ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)