«Մի՛ մոռացեք, որ մենք էլ «Մարտի 1» ենք ունեցել, և այդ ժամանակ թուրքը ուրախանում էր մեր դժբախտությունով»
Բլոգոսֆերա
Հրանտ Ավետիսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Երեկվանից բազմաթիվ գրառումների եմ հանդիպել՝ որտեղ մասնավորապես օգտատերեը իրենց հիացմունքն ու հրճվանքն են արտահայտում՝ Թուրքիայում կատարվող դեպքերի վերաբերյալ: «Հիացած եմ թե ինչպես են իրար մոռթում», «Հրաշալի տեսարան է՝ արնաշաղաղ Թուրքիան» և այլն: Դա հայ քրիստոնյաին ոչ սազական քայլ է: Մի մոռացեք, որ մենք էլ «Մարտի 1» ենք ունեցել և այդ ժամանակ թուրքը ուրախանում էր մեր դժբախտությունով: Դա մահմեդականներին սազական է, բայց ոչ հայ քրիստոնյաին: Մեր կրոնը դա չէ մեզ սովորեցնում: Եթե թուրքը մահանում կամ վնասվում է՝ դա մեր ցավը չի թեթևացնում: Չի կարելի ուրախանալ մյուսի ցավով, մենք քրիստոնյա ժողովուրդ ենք և չպետք է հավասարվենք մահմեդականաններին:
Կամ ավելի վատ երևույթ քան դժբախտության վրա ուրախանալն է(դա նույնիսկ մի տեղ էլի կարելի է հասկանալ)՝ ի՞նչ է նշանակում՝ գոնե թուրքերից օրինակ վերցրեք: Այ ստեղ պտի ասեմ՝ լավ չե՞ս աԲեր: Մի քանի գրառում աչքովս ընկավ՝ թուրքերից օրինակ վերցնելու, նրանց նման թասիբ ունենալու վերաբերյալ: Մարդկանց որոշ մասին հեղափոխության միտքը էնքան ա կերել, որ նույնիսկ չեն հասկանում ինչ են գրում: Այսինքն ստացվում է, որ դու՝ քո ընկերներին խորհուրդ ես տալիս թուրքից օրինակ վերցնել: Ուրիշ օրինակելի բան չկա՞՞՞:
Հ.Գ. Ունեցեք Ձեր սեփական տեսակետը: Եթե ոմն մեկը գրառում է կատարում իր հրճվանքի մասին՝ դա դեռ չի նշանակում, որ դա լավ է: Մի ընդօրինակեք ամեն պատահած բան:
Հ.Գ.Գ. Թուրքից օրինակ վերցնելով՝ Հայաստանը չի շենանալու և մենք էլ ավելի լավ կյանքով չենք ապրելու»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան