Թուրքիայում պայքարը գաղափարական բնույթ է ստացել
Թուրքիա
Արդեն մի քանի օր է` Թուրքիայի մի շարք քաղաքներում հուժկու պայքար է սկսվել: Ըստ նախնական տեղեկությունների` Ստամբուլում ոստիկանների կողմից հակակառավարական ցույցը ցրելիս զոհվել է 2 մարդ, ավելի քան 1000-ը վիրավոր են:
Արդեն մի քանի օր շարունակվող ցույցը, որին մասնակցում են պատգամավորներ և մտավորական գործիչներ, նպատակ ունի թույլ չտալ այգու ծառահատումը, որը Թաքսիմ շրջանում կառուցված շենքերի մեջ եզակի օազիս է:
Սակայն երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում ծայր առած բողոքի ակցիաները ոչ մի կապ չունեն Ղեզի զբոսայգում ծառահատումների հետ:
Էրդողանի խոսքերով՝ տեղի ունեցածի պատճառները գաղափարական հիմքեր ունեն, իսկ ընդդիմությունը ցանկանում է ուժեղացնել իր ազդեցությունը Ստամբուլում:
Լուրեր.com-ի հետ զրույցում Թուրքիայում բնակվող մեր հայրենակցուհին պատմեց, որ չնայած իշխանությունների կողմից կիրառված բռնություններին` ընդդիմությունը նույն շնչով շարունակում է պայքարը:
Վերջինս նշեց, նաև, որ պայքարը որոշ չափով ստացել է նաև գաղափարական բնույթ:
«Ոստիկանության արձագանքը շատ ագրեսիվ էր, ինչն էլ նպաստեց նրան, որ պայքարն ամբողջությամբ վերածվեց գաղափարական պայքարի»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)