Նախանձում եմ նրանց լավատեսությանը, ովքեր կարծում են՝ Սուրիկ Խաչատրյանն այս սպանության տակից դուրս չի գա
Բլոգոսֆերա
Կարեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նախանձում եմ ոմանց լավատեսությանը, ովքեր կարծում են, թե Սուրիկ Խաչատրյանն այս անգամ տակից դուրս չի գա։ Հարգելիներս, ախր սա քրեաօլիգարխների երկիր է, ինչպե՞ս կարող է մականունավոր քրեաօլիգարխը տակից դուրս չգալ։ Շատ լավ էլ այս դեպքը կլղոզեն, կանցկացնեն, ինչպես որ Սուրիկ Խաչատրյանի նախորդ «քաջագործությունները» լղոզեցին-անցկացրին։ Եվ հերթական անգամ ՀՀԿ-ն ոչ մի գնահատական չի տա իր կուսակցի արածին, հերթական անգամ Գալուստ Սահակյանը իր հերթական էշությունը դուրս կտա և կարդարացնի իր «պարկեշտ» կուսակցին։ Մենք էլ, ինչպես միշտ, կսպասենք Լիսկայի հաջորդ «հերոսությանը», տեսնենք հաջորդ անգամ ու՞մ կապտակի կամ կհայհոյի կամ ու՞մ կվախեցնի կամ ու՞մ գլուխը կուտի։ Նորմալ է, ասեմ ավելին՝ հասնում է. ժողովուրդը թույլ է տալիս, ինքն էլ իրեն լավ է զգում, ինչու չզգա՞ որ…»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան