Երբ «քցոցին» կատարվում է պետության ամենաբարձր պաշտոնյաների հովանավորչությամբ
Բլոգոսֆերա
Արման Մուշեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երբ տեսնում ես, որ բարձրաստիճան այրերը, մեծահարուստները և նրանց ընտանիքի անդամները թքած ունեն օրենքների վրա, հարցեր են պարզաբանում և լուծում գանգստերների պես ու դրա համար մնում անպատիժ, ապա կարելի է ենթադրել, որ Հայաստանում միակ ընդունված ձևը դա է: Երբ «քցոցին» կատարվում է պետության ամենաբարձր պաշտոնյաների հովանավորչությամբ, ապա հասկանում ես, որ Հայաստանում անիմաստ է ներդրում անել, կամ սկսել այնպիսի բիզնես, որը ուշադրություն կգրավի:
Այս ամենը ինձ հիշեցնում է Սիցիլիայի պատմությունը, երբ շարքային քաղաքացիները պաշտպանվելու համար և իրենց իրավունքները պաշտպանելու համար խմբեր էին ստեղծում ու զինվում: Իհարկե այդ ամենը հետո վերաճեց հակահասարակական միավորումների, բայց, ինչպես ամեն ինչը, սա էլ ի սկզբանե ստեղծվել էր հասարակության շահերը պաշտպանելու համար:
Համենայն դեպս լավ հոտ չի գալիս այս ամեն ինչից:
Ճիշտ ճանապարհով չենք գնում: Պետք է վերանայվի ընտրած ուղին»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան