Արսեն Սաֆարյանը, ի տարբերություն ոմանց, տգիտությամբ և բամբասանքով իրեն PR չի արել ու չի անի երբևէ. Ալեն Սիմոնյան
Բլոգոսֆերա
Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Օրեր առաջ ես , որպես երգիչ Արսեն Սաֆարյանի ընկեր և նրա ինֆորմացիոն հովանավոր կոչ էի տեղադրել առ այն, որ youtube կայքի ադրբեջանական օգտատերերը փորձում են արգելափակել Սաֆարյանի «Պարոնայք սպաներ» երգը: Այսօր մի քանի կայք տեղադրել է մի սկսնակ հեղինակի նյութ այն մասին, թե Արսեն Սաֆարյանը նման ձևով փորձում է PR անել իր երգը կամ տեսահոլովակը: Մատնանշելով նախ այն , որ ադրբեջանցիների կողմից ոչ մի վիրավորական մեկնաբանություն չկա, իսկ dislike-ի մեծ քանակը կազմակերպված է հենց Արսեն Սաֆարյանի խմբի կողմից: Տեսնելով, որ տարբեր կայքեր արտատպում են այս անհեթեթությունը հարկ եմ համարում մեկնաբանել այն զուտ Արսեն Սաֆարյանի երկրպագուների համար:
Նախ անհեթեթություն է համարել, որ Սաֆարյանը ունի 1300 կամ ենթադրենք 200 մարդուց կազմված խումբ, որը զբաղված է իր տեսահոլովակի dislike-ի քանակը հասցնելով 1311 հատի և հետո Ադրբեջանցիների վրա դա բարդելով: Էջում տեղ գտած մեր լեզվի, մեր երկրի և այլ տեսակի ադրբեջանցիների կողմից հնչեցրած վիրավորանքները հետևողականորեն ջնջվում են: Եվ որպիսի կասկած չառաջանա ստորեվ ներկայացնեմ դրանցից մեկը:
Ավելացնեմ նաև, որ դիտումների կամ like-երի քանակը ավելացնելը երգչին ոչ մի օգուտ մեծ հաշով չի տալիս, այդ ոլորտում ամենամեծ PR-ը դա հեռուստաեթերն է , որի պակասը Արսեն Սաֆարյանը չի զգում և հաճախ անգամ հրաժարվում է: Ինչ վերաբերվում է PR անելուն' Արսեն Սաֆարյանը, ի տարբերություն ոմանց, տգիտությամբ և բամբասանքով իրեն PR չի արել ու չի անի երբևէ»:



















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան