Էրդողանը Թուրքիայում տեղի ունեցող անկարգությունների մեջ կասկածում է օտարերկրյա ուժերին
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իր երկրում բազմահազարանոց բողոքի ցույցերի հետևում օտարեկրյա ուժերն են կանգնած: Նրա խոսքերով` թուրքական հետախուզությունը արդեն սկսել է արտասահմանցի հնարավոր սադրիչների որոնողական աշխատանքները. մեջբերում է Hurriyet թուրքական պարբերականը:
«Մենք դեռևս չենք կարող նշել նրանց անունները, սակայն այդ ուժերի ղեկավարներին հանդիպում է սպասվում մեզ հետ»,-հայտարարել է Էրդողանը:
Վարչապետը նաև քննադատել է Թուրքիայում օտարերկրյա հանրության արձագանքը: Էրդողանի խոսքերով` նրանք, ովքեր խորհուրդ են տալիս Թուրքիային այս իրավիճակում զսպվածություն ցուցաբերել, լավ կանեն առաջին հերթին իրենք հետևեն այդ խորհրդին:
Բացի այդ, Էրդողանը երկրում տեղի ունեցածի համար մեղադրել է թուրք արմատական ընդդիմությանը. տեղեկացնում է BBC-ն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)