Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի վարչապետին
Արտաքին Քաղաքական
Երեկ՝ հունվարի 30-ին, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունները, համագործակցության բարելավման հեռանկարները՝ մասնավորապես առևտրատնտեսական ոլորտում:
Բարձր է գնահատվել երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը, գոհունակություն է հայտնվել 2011թ. վերջին Լիբանանի նախագահի և խորհրդարանի նախագահի Հայաստան կատարած այցերի արդյունքների առնչությամբ:
Ինչպես նաև կարևորվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների շարունակականությունը, միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի և գործարար համաժողովների անցկացման անհրաժեշտությունը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում