Հայոց Աշխարհ. «Համագործակցությունը խորանում է»
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսասատանի մայրաքաղաք Մոսկվա պետական այցի շրջանականերում հանդիպումները, բանակցությունները և ստորագրված համաձայնագրերը ամփոփվեցին վերջին տասնամյակներում երկու երկրների փոխգործակցության հարուստ փորձն ու մատնանշեցին դրա հետագա խորացման ուղիները:
Անշուշտ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների հեռանկարների առումով անցած 20-ամյակում մեզանում բազում տեսակետներ են արտահայտվել, բավաեճեր ու մտքերի բախումներ են արձանագրվել, սակայն այդպես էլ չի ուրվագծվել այն իրական այլընտրանքը, որը թույլ կտար Հայաստանին դիմագրավել տարածաշրջանային բարդ մարտահրավերներին:
Նույն տրամաբանությունը, տրամագծորեն հակադիր դիրքերից, արձանագրվել է նաև Ռուսասատանում ծավալված քննարկումների ժամանակ, սակայն դրանցում ևս չի ուրվագծվել այն իրական այլընտրանքը, որը թույլ կտար Ռուսաստանին տարածաշրջանում պաշտպանել իր երկարաժամկետ շահերը և ապահովել հարավային սահմանների անվտանգությունը:
Այս ամենի հետևանքով հայ-ռուսական հարաբերություններում ասեղծվել է մի իրավիճակ, երբ երկու կողմերի համար էլ պարզ է դրանց զարգացման ինվարիանտությունը ազգային շահերի պաշտպանության համատեքստում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ