Թուրքիայում անկարգությունների հետևանքով աճում է զոհերի թիվը
Թուրքիա
Այսօր Թուրքիայում անկարգությունների հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է ևս 1 վիրավոր: Դրանով իսկ զոհերի թիվը հասել է 3-ի:
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, մահացածը 22-ամյա Աբդուլլահ Քոմերթն է, ով մահացել էր հիվանդանոցում հրազենային վնասվածքից: Աբդուլլահը անհայտ անձի կողմից վիրավորել էր հրազենային զենքի միջոցով. տեղեկացնում են թուրքական հեռուստաընկերությունները:
Համաձայն առկա տեղեկություների` անկարգությունների արդյունքում վիրավորների թիվը կազմում է 3.195 մարդ, որոնցից 25-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Իսկ միևնույն ժամանակ ցույցերը չեն դադարում ողջ Թուրքիայի տարածքում: Իզմիր քաղաքում ցուցարարները այրել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)