Ամերիկյան փորձագետները ներկայացրել են պաշտպանական ռեսուրսների կառավարման ամերիկյան մոդելը
Արտաքին Քաղաքական
ՀՀ-ԱՄՆ երկկողմ պաշտպանական համագործակցության նախագծի շրջանակներում ս.թ. հունվարի 29-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում է գտնվում ԱՄՆ Մոնթերեյ քաղաքում տեղակայված Պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի փորձագիտական խումբը:
ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչությունների մասնագետների հետ հունվարի 30-ից փետրվարի 3-ը փորձագիտական խմբի անդամները անցկացնում են բրիֆինգներ և քննարկումներ Պաշտպանական պլանավորման, դրա իրականացման այլընտրանքային մոտեցումների, ռեսուրսների բաշխման, ռիսկերի կառավարման ծրագրավորման, բյուջետավորման տարատեսակների վերաբերյալ: Ամերիկյան փորձագետները ներկայացրել են պաշտպանական ռեսուրսների կառավարման ամերիկյան մոդելը, նրա առանձնահատկությունները և դերը պաշտպանական պլանավորման գործընթացում: Անդրադարձ է կատարվել նաև այլ երկրների պաշտպանական պլանավորման, ծրագրավորման և բյուջետավորման համակարգերին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում