Իրականացնում են ամերիկացիների հրամանը` զենքը վայր չդնելով
Մերձավոր Արևելք
«Սիրիայի ընդդիմությունը բանակցություններ կվարի երկրի իշխանությունների հետ», – ասել է ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը՝ «Эхо Москвы» ռադիոկայանին տված իր հարցազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ իրենք պատրաստ են երկխոսություն սկսել ընդդիմության հետ, որը համաձայնել է նման երկխոսություն անցկացնել Սիրիայի իշխանությունների հետ։
«Սիրիայի իշխանությունները երկրում գործող զինված խմբավորումներին չեն համարում իսկական ընդդիմություն. դա ընդդիմություն չէ, դա զինված խումբ է, որը կատարում է օտարերկրյա պատվերներ»,- ասել է Ռիադ Հադդադը։
Վերջինս տեղեկացրել է, որ նախօրեին այդ զինված խմբավորումները հրաժարվել են բանակցել գործող իշխանությունների հետ և «իրականացնում են ամերիկացիների հրամանը, այն է՝ զենքը վայր չդնել»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)