Ռինա փոթորիկը մոտենում է Մեքսիկայի հանգստյան գոտիներին
Աշխարհ
Մեքսիկայի հարավում գտնվող Կիտանա–Ռու նահանգի Յուկատան թերակղզու ափերին է մոտենում «Ռինա» փոթորիկը։
Միջազգային հինգ բալանոց սանդղակով փոթորկի ուժգնությունը գնահատվում է երկրորդ աստիճանի, սակայն վտանգ կա, որ այն գնալով կուժեղանա։ Մեքսիկական լրատվամիջոցները հայտնում են, որ զբոսաշրջիկները տարհանվում են այդ լողափերից։
«Ռինա»–ի էպիկենտրոնը գտնվում է Չեթումալ քաղաքից 420կմ հարավ–արևելք և շարժվում է դեպի արևմուտք, իսկ փոթորկը առաջ է շարժվում ժամում 175 կմ արագությամբ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ