Տեսնես Սուրիկ Խաչատրյանը գոնե հիմա հասկացա՞վ, որ իր 19-ամյա որդուն մարդասպան է սարքել
Բլոգոսֆերա
Պետրոս Ղազարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Տեսնես Սուրիկ Խաչատրյանը գոնե հիմա հասկացավ, որ իր 19 ամյա որդուն մարդասպան ա սարքել: Որ էդ երիտասարդի ապագան լավագույն դեպքում կրիմինալն ա, իսկ ուրիշ հոր, ուրիշ դաստիարակության պարագայում գուցե շատ նորմալ պատանի լիներ, ուսում ստանար, սիրահարվեր, ընտանիք կազմեր: Երջանիկ լիներ:
Սուրիկ Խաչատրյանը և իր նման շատ իշխանավորներ կարծում են թե իրենք հաղթել են: Բա էտ հաղթանակի գի՞նը: Բա ասում են հայրական բնազդը ամենաուժեղներից ա:
Հիմա ինչ, Վարդանիկի ազգուտակը,Ռուբեն Հայրապետյանի պովրները, Սուրիկի տղան ու զինված բանդան պետք է անպայման մարդ սպանեին, որ իշխանությունը դանդաղ շտապելով քայլեր անի: Է՞ս ա նմաններից ազատվելու գինը։
Իսկ ընդդիմությունը: Ո՞ւր է ընդդիմությունը, ինչո՞ւ հիմա հանրահավաքներ չի անում Ազատության հրապարակում, նախագահականի դիմաց, ինչո՞ւ չի պահանջում մարզպետի, նրա բանդայի բոլոր արածների անաչառ քննություն: Ո՞ւր են աղոթողները, աղոթքը պրծա՞վ:
Հետո էլ կասեն ժողովուրդը փողը վերցնում, մեզ ձայն չի տալիս: Իսկ ինչո՞ւ տա, եթե հիմա դուք հրապարակներում չեք, չեք փորձում ցույց տալ, որ արժանապատվությունը և բարոյականությունը դեռ չեն մահացել: Էսքան անհետևողական ինչպե՞ս կարելի է լինել»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան