Պետք չէ վախենալ մրցակցությունից ընդդիմադիր դաշտում
Բլոգոսֆերա
Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Պետք չէ վախենալ մրցակցությունից ընդդիմադիր դաշտում, դա բնականից զարգացող գործընթաց է, որտեղ կհաղթի արժանին:
Իսկ արժանին եւ հաջողակը կլինի նա ով`
1. Կունենա համախմբված թիմ,
2. Կկարողանա կազմակերպել թիմային աշխատանք հստակ ժամանակացույցով,
3. Կձեւավորի աշխատող կառուցվածքներ,
4. Կձեւակերպի իր դրական ասելիքը եւ կոնկրետ իրավիճակային ծրագիրը,
5. Կձեւակերպի օրակարգեր, այլ ոչ թե միայն կպաշտպանվի ու կպատասխանի,
6.Թիրախ կունենա նախ եւ առաջ իշխանությանը:
Իսկ մնացածը երկրորդդական բաներ են ժամանակավոր արդյունքներով: Հանրությանը բացարձակ չեն հետաքրքրում ներընդդիմադիր մանր ռազբորկեքը, ով ու ինչը երբ ասեց ու արեց եւ այլն: Մարդիկ նորից կհամախմբվեն ուժի կենտրոնի շուրջ, որի ձեւավորման պայմաններն ասեցի: Կներեք, ավետարանական ոճիս համար, բայց ականջ ունեցողը կլսի»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան