«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանն է Ծառուկյանին արգելել գնել Թումանյանի թբիլիսյան տունը
Հայկական Մամուլ
Թեև Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տունը գնելու գնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ըստ լավատեղյակ աղբյուրների, Սերժ Սարգսյանը ԲՀԿ ղեկավարից պահանջել է՝ հրաժարվել այդ մտադրությունից, գրում է «Հայկական ժամանակը»։
Սարգսյանն իր այս դիրքորոշումը բացատրել է նրանով, որ չի կարելի Թումանյանի անունը դարձնել նախընտրական քարոզչության առարկա՝ իր հերթին խոստանալով գնումն այնպես կազմակերպել, որ դա չդիտվի որպես PR՝ ՀՀԿ-ի օգտին: Թերթի իշխանական աղբյուրները պարզաբանում են նաև, թե ինչու է տվյալ հարցի լուծումը դրվել հենց Վարդան Ղուկասյանի վրա: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը այսպիսով պատժում է Գյումրիի քաղաքապետին՝ «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի հետ կապված անիմաստ սկանդալից խուսափել չկարողանալու համար: Հիշեցնենք, որ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի տարելիցի օրերին Ղուկասյանը իր հյուրանոցի բացումն արեց, ինչը վատ արձագանք գտավ գյումրեցիների և ընդհանրապես հայաստանցիների շրջանակում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ