«Չորրորդ ինքնիշխանություն». Ազգային խայտառակություն կամ ո՞վ է գնում Թումանյանի թբիլիսյան տունը
Հայկական Մամուլ
Բանից պարզվում է` Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տունը պատրաստվում է գնել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը։
«Փաստորեն, ցանկանում էինք, որ լավ լինի, բայց ստացվեց՝ ինչպես միշտ: Չէ, խնդիրն այն չէ, որ Վարդան Ղուկասյանը կարող է Թումանյանի տունը հյուրանոց դարձնել կամ նրա ազգականները պիտի բնակվեն այնտեղ ու ժամանակ առ ժամանակ կրակեն
անցորդների վրա: Ամենայն հավանականությամբ՝ նման բան չի լինի: Խնդիրն այն է, որ Թումանյանի տունը պիտի վաճառվեր ինչ-որ թուրքի, և եթե որևէ հայ գործարար կանխեր դա՝ ամբողջ աշխարհը կիմանար, որ Հայաստանում, ուրեմն, դեռ կան մարդիկ, ովքեր
պատրաստ են տեր կանգնել իրենց ազգային արժեքներին: Իսկ հիմա դրա փոխարեն ամբողջ աշխարհն իմացավ, որ Հայաստանն այնպիսի երկիր է, որտեղ համեստ աշխատավարձով ապրող քաղաքապետը կարող է իրեն թույլ տալ հսկայական գումարներ ծախսել և նույնիսկ
պարծենալ դրանով:
Ինչ վերաբերում է Հովհաննես Թումանյանի տանը, ապա Հայաստանը պարտավոր էր պետական մակարդակով զբաղվել այդ հարցով և տան գումարն էլ վճարել բյուջեից: Իսկ եթե բյուջեում այդքան փող չկա՝ դա արդեն Վարդան Ղուկասյանի և նրա նմանների մեղքն է»,-հավելել է թերթը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ