«Ժողովուրդ». Կովալը դռնեդուռ է ընկել
Հայկական Մամուլ
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը շարունակում է իր «մեթոդներով» ամեն ինչ անել, որպեսզի Հրազդանի քաղաքապետ կարգի իր ենթակա թեկնածու Արամ Դանիելյանին: Շահգալդյանը հիմա էլ «նստել է հեռախոսի վրա» և զանգահարում է Հայստանի բոլոր նախարարներին, խնդրում նրանց, թե «թասիբի հարց» է, որպեսզի նախարարները հրահանգեն իրենց ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարներին՝ աշխատանքից ազատել Սասուն Միքայելյանի կողմնակիցներին, գրում է «Ժողովուրդ» թերթը։
Նա «զոհերի» մի ամբողջ ցուցակ ունի, զանգահարում է նախարարներին և ՀՀԿ-ի անունից թելադրում հրազդանցիների անուն-ազգանունները: Այնպես որ, առաջիկայում էլի մարդիկ կազատվեն աշխատանքից: Բացի այդ, բոլոր այն ավտոմեքենաները, որոնք կանգնում են Միքայելյանի շտաբի առջև, ցուցակագրվում են: Դրանից հետո տերերին հերթով որևէ պատրվակով կանչում են ոստիկանության բաժանմունք և «աշխատանք տանում» նրանց հետ: Կովալը համագործակցում է նաև ոստիկանների հետ: Թե ինչու է այդ աշխատաոճը ընտրել, երեկ թերթը փորձել է պարզել մարզպետ Շահգալդյանից, սակայն չի ստացվել։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ