Խնդրանք-նամակ նստացույց անող ազատամարտիկներին և բոլորին
Բլոգոսֆերա
Վրույր Արծրունին Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Եթե իշխանությունները գտնում են. որ պարտք չունեն նրանց առաջ, ապա մե՛նք պարտք ունենք նրանց առաջ…
Մի խնդրանք-նամակ նստացույց անող ազատամարտիկներին և բոլորին...
Խորապես գիտակցելով երկրում տիրող անտանելի իրավիճակը, ինչպես նաև ձեր վիճակը, այնուամենայնիվ կարծում եմ, որ դրանում մեղավոր ենք մենք բոլորս և ոչ միայն իշխանությունները. ենթադրենք իշխանությունները ընդհանրապես ցանկություն և միտում չունեն ձեզ աջակցելու, ի՞նչն է խանգարում մեզ բոլորիս՝գիտակից մարդկանցս, ֆոնդեր ստեղծել, որոնք ամեն մեկիս ներդրած լումայի շնորհիվ կկարողանան որոշ չափով թեկուզ թեթևացնել ձեր նմանների վիճակը. եթե մենք ազգ ենք և ցանկանում ենք դեռ մնալ այդպիսին, ուղղակի պարտավոր ենք սա անել ձեզ համար և առաջին հերթին մեզ համար, որպես ազգ...
Այս գաղափարի հետ համաձայնողներին խնդրում եմ արձագանքել՝ վերջապես լուծելու այս ամոթալի խնդիրը. Եթե իշխանությունները գտնում են. որ պարտք չունեն նրանց առաջ, ապա մե՛նք պարտք ունենք նրանց առաջ…նրանք իրենց կյանքն են տվել մեզ համար, և հեչ կարևոր չէ, որ մահը չի ցանկացել վերցնել այն...
Եվ վերջում ուղղակի խնդրում եմ ազատամարտիկներին դադարեցնել նստացույցը, և զերծ մնալ նման գործողություններից, որպեսզի մեր սերունդը շարունակի դաստիարակվել ձեր՝ 20 տարի առաջ թողած օրինակով, և իրենց սրտերում միշտ ձեզ հիշի և ընկալի այդպիսին, այլ ոչ թե որպես ուրիշի խղճի ու կամքի հայեցողության վրա հույս դրածների, առանց այդ էլ այդպիսի օրինակներով լեցուն է ազգիս պատմությունը, ինչն էլ արդեն հոգեկերտվածք է դարձել... կրկնում եմ՝ սրանում մեղավոր ենք մենք բոլորս...
Հարգանքներով՝ Վրույր Արծրունի»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան