Թուրք ցուցարարները բարձրաձայնել են կառավարությունից իրենց պահանջները
Թուրքիա
Թուրքիայի խոշորագույն քաղաքներից Ստամբուլում արդեն 1 շաբաթ շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները վարչապետ Էրդողանի գլխավորած կառավարությանը ներկայացրել են իրենց պահանջները, որոնց կատարման դեպքում միայն ստամբուլցիները պատրաստ կլինեն դադարեցնել հակակառավարական ցույցերը:
Նրանց հիմնական պահանջներից առաջինը Ղեզի զբոսայգու պահպանումն է, որի ապամոնտաժման շուրջ կայացրած որոշումից հետո երկրում ծայր առան բախումներ: Մյուս պահանջներից են՝ արգելել ոստիկանությանը խաղաղ ցուցարաներին ցրելիս արցունքաբեր գազ օգտագործել, ընդլայնել մարդու ժողովրդավարական ազատությունները, որոնց թվում` ինքանադրսևորման ազատությունը: Բացի այդ, ցուցարարները պահանջում են պաշտոնանկ անել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր բռնություն են գործադրել Թաքսիմ հրապարակում հավաքված ցուցարարների նկատմամբ, ինչպես նաև բանտից ազատ արձակել բոլոր ձերբակալված ցուցարարներին. հայտնում է РИА Новости-ն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)