«Ժողովուրդ». Նոր արշավ՝ Հայ ազգային կոնգրեսի դեմ
Հայկական Մամուլ
Իշխանությունները պատրաստվում են Հայ ազգային կոնգրեսի դեմ հակաքարոզչության նոր ալիք բարձրացնել և ընդդիմադիր գործիչների վերաբերյալ ուշագրավ «փաստեր վերհանել»: Մասնավորապես, լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ իշխանությունները փորձելու են հիմնականում կենտրոնանալ, թե ընդդիմադիր գործիչներից ով է իշխանության ներկայացուցիչների հետ մտերիմ հարաբերությունների մեջ կամ երբևէ եղել:
Եվ այդ ամենն առաջին հերթին անելու են լրատվամիջոցներին տեղեկատվական արտահոսք կազմակերպելով, որպեսզի «ապացուցվի», որ Կոնգրեսն ընդդիմություն չէ: Կոնգրեսի անդամ, ԱԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը բնական է համարել իշխանությունների մտադրությունները:
«Ակնհայտ է, որ իշխանությունները պետք է փորձեն պառակտել Կոնգրեսը, քանի որ առաջիկայում համաժողովրդական նոր ալիք է բարձրանալու, ու նաև այլ ուժերի հետ ենք վերահսկելու ընտրությունների արդյունքները, իսկ դա կարող է սպառնալ կոալիցիայի, ՀՀԿ-ի՝ մեծամասնություն կազմելուն: Իշխանություններն էլի կփորձեն նման քայլերի դիմել, բայց հուսով եմ՝ ապարդյուն: Նախկինում էլ նրանց կողմից եղել են նման անհաջող փորձեր: Կարծում եմ՝ մեզ մոտ ողջախոհությունն ավելի շատ է, քան ամբիցիաները»,- թերթի հետ զրույցում ասել է նա։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ