«Երկիր». ՀՀԿ-ականները «ֆոտոսեսիայի» են
Հայկական Մամուլ
Քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, բայց գրեթե բոլոր կուսակցությունները դրա նախապատրաստական փուլում են, իսկ որոշներն արդեն քարոզարշավի մեջ են: «Երկիր» թերթի տեղեկություններով՝ լուրջ պատրաստություն են տեսնում իշխող Հանրապետականում: ՀՀԿ խորհրդի անդամները վերջին շրջանում հաճախակի են դարձրել իրենց այցերը կուսակցություն. պատճառը նախընտրական ծրագրի վրա աշխատելը չէ, հանրապետականները կուսակցությունում «ֆոտոսեսիայի» են: Նրանք լուսանկարվում են Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարրգարյանի և Սերժ Սարգսյանի լուսանկարների ֆոնին:
Հավանաբար ՀՀԿ-ի քարոզարշավի բուկլետների, թռուցիկների ու պաստառների առաջին նմուշները կտեսնենք մոտ ապագայում... Ի դեպ, հանրապետականներից ոմանք էլ արդեն պաշտոնական կայքեր են բացել, ոմանք՝ ակտիվացնում են նախկինում բացվածները, գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ