«Առավոտ». Ինչու ԲՀԿ-ականները ներկա չէին բանակի 20-ամյակի խնջույքին
Հայկական Մամուլ
ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը չի սիրում ռեստորանների հավաքույթները: «Առավոտ» թերթի հարցին՝ ինչո՞ւ է մերժել «Փարվանա» ռեստորանում հայկական բանակի կազմավորման 20-ամյակի առիթով կազմակերպված հավաքույթին մասնակցել, Վարդան Բոստանջյանը պատասխանել է. «Իմ տեսկան էնպիսին է, որ այդքան հակվածություն չունեմ ռեստորանների շուրջը գտնվելու»:
Նրա խոսքերով՝ կարևորն այն է, որ թե՛ ինքը, թե՛ իրենց կուսակցության ներկայացուցիչները մասնակցել են Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված բանակի օրվա տոնակատարությանը. «Մինչև անգամ տեղադրությունը գիտեմ՝ վարչապետը, դատախազը, պարոն Ծառուկյանն՝ իրենց կանանց հետ»:
Թե ինչու են ԲՀԿ այլ հրավիրյալներ էլ հրաժարվել «Փարվանա» գնալուց, պարոն Բոստանջյանը բացատրեց. «Ոչ թե հրաժարվել է կոչվում, այլ պարզապես ժամանակ չեն ունեցել գնալու, պարտադիր չէր՝ մասնակցեինք: Միգուցե համընկել է բոլորի բացակայությունը, միտում չկա, առնվազն դա շատ փոքր պահելաձև կլիներ: Ի՞նչ կնշանակեր այդպիսի դեմարշը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ