Հայաստանի Հանրապետության հրապարակը` 4 հյուրանոցի հրապարակ
Բլոգոսֆերա
Մելինե Յավրյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Հայաստանի Հանրապետության հրապարակը՝ չորս հյուրանոցների հրապարակ: Բոլորս էլ տեղյակ ենք քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթի մասին և ճարտարապետների միության և՛ Երևանի «գլխավոր ճարտարապետի» անձնական շահ հետապնդող գործունեության մասին: Բայց արդյո՞ք տեղյակ եք, թե ի՞նչ է մեզ սպասվում մի քանի տարի անց: Բացի այն, որ ոչնչացվում է քաղաքի գլխավոր հուշարձաններից մեկը, փոփոխվում է նաև տեղանքի ֆունկցիան: Տուրիզմի զարգացման փաստը շատ ողջունելի է, բայց անընդունելի է, երբ դա կատարում են քաղաքի հուշարձանների վերացմամբ: Իհարկե, շատերը չեն համաձայնվի այս մտքի հետ և «Հիլթոնի» հյուրանոցը կգերադասեն իրենց ազգային պատկերասրահին և կողմ կլինեն ևս մի քանի բռենդային հյուրանոցների ներկայացմանը Երևանում` ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ: Այն որ մեր երկրում գրեթե ամեն քայլ կատարվում է սեփական շահ հետապնդելով և սեփական գրպանի պարունակությունն ավելացնելու համար' նորություն չէ՛, բայց կարիք չկա կուրորեն համաձայնվել նման փոփոխությունների հետ, քանի որ ԴՈՒ՛Ք և ձեր երեխաներն են զրկվում պատմությունից և աշխարհին սեփական դեմքով ներկայանալու հնարավորությունից: Այն հյուրանոցները, որոնք շուտով կտեսնեք քաղաքում, ոչ մի պատմական արժեք չեն ներկայացնելու և միայն բիզնես ծրագիր են հանդիսանալու' այն էլ ո՛չ թե ժողովրդի համար, այլ ինչպես միշտ մի քանի անհատների ովքեր և բարձրացրել են ողջ աղմուկը հրապարակի վերակառուցման մասին և մի քանի ծիծաղելի պատճառներով են հանդես գալիս:
Կո՛չ եմ անում բոլոր այն մարդկանց՝ ովքեր դեմ են նման փոփոխություններին և կարո՛ղ են հիմնավորել իրենց խոսքը` ի տարբերություն ճարտարապետների միության և «գլխավոր ճարտարապետի», եղեք ԱԿՏԻՎ և ՄԻ՛ ՎԱԽԵՑԵՔ, ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒՑ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան