Իրանում ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների առաքելությունը «կառուցողական է եղել»
Իրան
ՄԱԿ-ի միջուկային փորձագետներն այսօր ավարտում են իրենց եռօրյա փաստահավաք առաքելությունը Իրանում, չնայած Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին նրանց առաջարկել է երկարաձգել այցը։
Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) խումբն ուսումնասիրում է ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցում տեղ գտած կասկածների հնարավոր հիմնավորումները՝ Իրանի միջուկային ծրագրի ոչ խաղաղ նպատակների վերաբերյալ։ Անցյալ տարի աշնանը ՄԱԳԱՏԷ-ի զեկույցում նշվում էր, որ Իրանն իր միջուկային ծրագիրը կարող է ծառայեցնել ռազմական նպատակներին։
Սալեհին հույս է հայտնել, որ փաստահավաք խումբը կօգնի թուլացնել լարվածությունը։ Փաստահավաք խմբի ղեկավար Հերման Նակաերտսը կոչ է արել Իրանին՝ համագործակցել առաքելության հետ։
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին այս այցը որակել է իբրև փորձություն ՄԱԳԱՏԷ-ի համար և հայտարարել, որ Իրանը կհամագործակցի կազմակերպության հետ, եթե այն հանդես չգա որպես գործիք Արևմուտքի ձեռքին, հաղորդում BBC–ն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ