Եթե Գորիսում վախենում են կոնկրետ ցեղախմբից, ապա Երևանում դա ուղղակի մշակույթ է
Բլոգոսֆերա
Պետրոս Ղազարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Կան պահեր, երբ տեսակետ հայտնելը անհրաժեշտություն է: Ես դժվար եմ պատկերացնում առանց սեփական տեսկետի քաղաքական գործիչ, լրագրող, մտավորական, քաղաքացի, վերջիվերջո մարդ:
Շատերն ասում են ՝այսօր Գորիսում վախի մթնոլորտ է: Բայց անկեղծ լինենք, միթե Երևանում պակաս վախ կա: Ընդ որում, եթե Գորիսում վախենում են կոնկրետ ցեղախմբից, ապա Երևանում այն ուղղակի մշակույթ է:
Եթե մենք ցանկանում ենք, որ այսօրվա և վաղվա խուժանը պատժվի, անհրաժեշտ է ուժեղ հանրային կարծիք,դատապարտող մթնոլորտ: Առանց որի ոչինչ չի փոխվի:
Ինչպիսին էր գորիսյան դեպքերի արձագանքը: Ես հասկանում եմ, որ FB ում հանրապետականները ծպտուն չեն հանում, բայց չեմ հասկանում երբ լռում են ընտրությունների ժամանակ նույն հանրապետականներին անարգանքի սյունին գամող կուսակցությունները, լռում են մտավորականների զգալի մասը, սիրո և հավատի ուսմունքը մեզ ավետող եկեղեցականները:
Եթե չեմ սխալվում Աստվածաշնչում անտարբերության մասին հստակ գրված է: Միգուցե չեն կարդացել»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան