ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այլընտրանք չունի. ԵՄ ներկայացուցիչ
Արցախ
Սերժ Սարգսյանը հունվարի 31-ին ընդունել է ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին և համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և տարածաշրջանային խնդիրներին:
Ներկայացնելով ԵՄ-ի դիրքորոշումը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այլընտրանք չունի, և բանակցությունների ձևաչափի փոփոխությունը չի կարող արդյունավետ լինել:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան