Ռոմնին հաղթեց Ֆլորիդայի փրայմերիզներում
ԱՄՆ
Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած նախնական քվեարկության արդյունքում 82% քվեաթերթիկների հաշվարկով հաղթանակ է տարել Միտ Ռոմնին։ Մասաչուսեթեսի նախկին նահանգապետի օգտին քվեարկել է ընտրողների 47%–ը։
Նրա հիմնական մրցակից, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը ստացել է 32% ձայն։ Փենսիլվանիայից նախկին սենատոր Ռիք Սանտորումը հավաքել է 13%, իսկ կոնգրեսական Ռոն Փոլը՝ 7%։
Ֆլորիդան համարվում է առանցքային նահանգ թե՛ նախնական ընտրությունների և թե՛ նախագահական ընտրությունների համար, քանի որ այդտեղի բնակչության մեծամասնությունն ընտրություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերող թոշակառուներ են։
Ռոմնիի համար Ֆլորիդայի հաղթանակը լուրջ հայտ է օգոստոսին կայանալիք ԱՄՆ–ի Հանրապետական կուսակցության ազգային խորհրդի 1144 պատվիրակներից 50%–ի ձայները ստանալու համար, որի ժամանակ էլ հայտնի կդառնա դեմոկրատների թեկնածու Բարաք Օբամայի մրցակցի անունը, հաղորդում է BBC–ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)