«Շնորհակալություն Տարոն Մարգարյանին՝ մայթի բռնաբարությունը շարունակելու համար»
Բլոգոսֆերա
Նիկոլայ Թորոսյանը «Facebook» սոցցանցի իր էջում գրում է.
«Արամի փողոցի վերնիսաժի ձգվող հատվածի մայթը։ Մայթի մեծ մասը զավթվել է Երվանդ Զախարյանի ժամանակ, թողնելով հետիոտնին մի ոտաթաթ։ Բնականաբար, էնտեղով ոչ ոք չի անցնում, բոլորը գնում են երթևեկելի մասով։ Մարդիկ վարորդներին են ներվայնացնում, վարորդները՝ մարդկանց, ինչի համար շատ շնորհակալություն Երվանդ Զախարյանին, թե ով էր իրանից էլ առաջ՝ մայթը բռնաբարելու համար, ու Տարոն Մարգարյանին՝ մայթի բռնաբարությունը շարունակելու համար:
Հիմա կասեք՝ դեմն էլ ա մայթ, գիդեմ։ Բայց նախ էդ մայթի կողմի զիբիլնոցը նայեք, երկրորդ՝ էդ մայթը զավթած ա մեքենաներով, երրորդ, եթե կա մի հատ մայթ, երկրորդը բռնաբարելու իրավունք դա դեռ չի տալիս»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան