Հայիթիի իշխանությունները դերասան Շոն Պենին ողջ աշխարհում իրենց երկրի դեսպան են ճանաչել
Աշխարհ
Հայիթիի իշխանությունները «Օսկար»-ի մրցանակակիր, դերասան Շոն Պենին հայտարարել են իրենց երկրի դեսպանը ողջ աշխարհում, հաղորդում է Associated Press-ը։
Համապատասխան արարողակարգը տեղի է ունեցել երեկ՝ Հայիթիի մայրաքաղաքի Ազգային պալատում, որի ընթացքում երկրի նախագահ Միշել Մոնտեյին դերասանին շնորհակալություն է հայտնել 2010-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո վերականգնողական աշխատանքներում ունեցած մեծ ներդրման համար։ Հիշեցնենք, որ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը 250 հազար է։
Դերասանը շաբաթներ է անցկացնում Հաիթիում՝ մասնակցելով մի քանի հումանիտար ծրագրերի, որոնք իրականացվում են միջազգային կազմակերպությունների կողմից։
Պենը նաև հաճախ է ելույթ ունենում հեռուստատեսությամբ՝ կոչ անելով մոռացության չմատնել Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժն ու դրա հետևանքները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ